Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3-4.2013

Բրադիկարդիա. ախտանշաններ, նշաններ և բուժում

Բրադիկարդիա. ախտանշաններ, նշաններ և բուժում

Բրադիկարդիան սրտի ռիթմի խանգարման ախտանիշն է, որի դեպքում սրտի կծկումների հաճախականությունը չափահաս մարդու մոտ րոպեում 55 հարվածից պակաս է, իսկ երեխաների մոտ` 50-55-ից: 

 

Բրադիկարդիան, որպես այդպիսին, հիվանդություն չի հանդիսանում, բայց այդ վիճակում կտրուկ նվազում է օրգանների մատակարարումը թթվածնով, համապատասխանաբար, խանգարվում են գործառույթները: Հիվանդությունը կարող է առաջանալ բացարձակապես առողջ մարդկանց մոտ (օրինակ, քնած ժամանակ, մարզիկների մոտ հանգստանալիս, պինդ օձիքով հագուստ կրելիս, պինդ փողկապ կապելիս): Չափավոր բրադիկարդիան սովորաբար արյան շրջանառության խանգարում չի առաջացնում:

 

Հիվանդության տեսակներն ու փուլերը

 

Սինուսային բրադիկարդիան առաջանում է նախասրտում տեղակայված սինուսային հանգույցի գործառույթի խանգարման դեպքում: Նման վիճակն առողջ մարդկանց մոտ հաճախ զարգանում է պարասիմպատիկ նյարդային համակարգի տոնուսի բարձրացման ֆոնի վրա: Այդ դեպքում բրադիկարդիան բուժում չի պահանջում: Եթե սինուսային բրադիկարդիան առաջանում է սինուսային հանգույցի բջիջների ոչնչացման հետևանքով, օրինակ, սրտամկանի ինֆարկտի դեպքում, ապա բուժումը կազմակերպվում է ատրոպինի պատրաստուկներով:

 

Սրտի բրադիկարդիան, որն առաջացել է ազդակի անցանելիության խանգարման` սինոաուրիկուլյար անցանելիության կամ ատրիովենտրիկուլյար անցանելության խանգարման հետևանքով: Հաճախ նման բրադիկարդիան առաջանում է սրտամկանի օրգանական ախտահարման կամ թափառող նյարդի տոնուսի բարձրացման ֆոնի վրա:   

 

Բրադիկարդիայի ախտանշանները

 

Բրադիկարդիան հաճախ դրսևորվում է թուլությամբ, գլխապտույտով, աչքերի դեմ մթնելով: Մարդը կարող է կորցնել գիտակցությունը, նրա մոտ պարասիմպատիկ դրսևորումներն արտահայտված են լինում` քրտնարտադրություն, սառը քրտինք: Երբեմն բրադիկարդիան ընթանում է առանց ախտանշանների և հայտնաբերվում է ուղեկցող հիվանդությունների դեպքում: 

 

Ցանկացած դեպքում, երբ սրտի կծկումների հաճախականության նվազում է գրանցվում, անհրաժեշտ է գտնել նման վիճակի պատճառը:  Քանի որ բրադիկարդիան կարող է հետագայում բարդանալ Մորգան-Էդամս-Սթոքսի նոպաներով (գիտակցության հանկարծակի կորուստ` ջղակծկումներով զուգակցված), սրտի հանկարծակի կանգով, հիպերտենզիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ, սրտի քրոնիկական անբավարարությամբ: 

 

Երեխաների մոտ բրադիկարդիայի ախտանշանները նման են չափահաս մարդու բրադիկարդիայի ախտանշաններին: Երեխաների մոտ այս հիվանդությունը կարող է ունենալ հետևյալ պատճառները. նյարդային կամ էնդոկրին համակարգի հիվանդություն, ներգանգային ճնշման բարձրացում, որը հաճախ լինում է ծննդաբերության ժամանակ վնասվածք ստացած երեխաների մոտ, օրգանիզմի գերմրսածություն, ուժեղազդեցության դեղորայքի ընդունում, նիկոտինից կամ արճիճից թունավորում, սրտի բնածին արատ, սրտամկանի օրգանական ախտահարում, դեռահասների մոտ ներքին օրգանների արագ զարգացում, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, հիպոթիրեոզ, պերինատալ հիպոքսիա:

 

Խորհուրդներ հիվանդության բուժման վերաբերյալ

 

Բրադիկարդիայի բուժման սկզբունքային մոտեցումներ գոյություն ունեն: 

 

Առաջինը, եթե սրտի կծկումների հաճախականությունը 60 հարվածից ցած չի իջնում և պացիենտն էլ այլ հիվանդություններ չունի, ապա բրադիկարդիան շտկման կարիք չունի: 

 

Երկրորդը, եթե բրադիկարդիան հիմնական հիվանդության պատճառով է, ապա առաջին հերթին պետք է բուժել այդ հիվանդությունը:

 

Երրորդը, բրադիկարդիայի դեղորայքային բուժումը պետք է նշանակի մասնագետ բժիշկը: Քանի որ երբեմն դեղպատրաստուկների կողմնակի ազդեցությունը կարող է բարձրացնել բրադիկարդիայի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա:

 


Չորրորդը, բրադիկարդիայի ծանր ձևը, երբ պացիենտի կյանքին վտանգ է սպառնում, բուժվում է վիրահատական միջամտությամբ: Էլեկտրասրտախթանիչի տեղադրման ցուցում է հանդիսանում սրտի կծկումների րոպեում 40 զարկից պակաս  հաճախականությունը և սրտի կանգը 2 րոպեից ավելի:

 

Բրադիկարդիայի բուժումը ժողովրդական մեթոդներով

 

  • Հունական ընկույզ. 500 գ ընկույզը լավ մանրացնել (փոշու պես), ավելացնել 250 գ քնջութի ձեթ, 250 գ շաքարավազ: 4 կիտրոնը կտրտել, վրան 1 լ եռացրած ջուր լցնել: Այս երկուսը խառնել և ընդունել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ, ուտելուց առաջ:   
  • Սոճու ընձյուղներ. հարկ է ընձյուղներից թուրմ պատրաստել. վերցնել 60 գ ընձյուղ, ավելացնել 300 մլ օղի և թողնել թրմվի 10 օր: Ընդունել 15-ական կաթիլ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ:  
  • Կիտրոն և սխտոր. վերցնել 10 կիտրոն, վրան լցնել եռացրած ջուր և 1 րոպե հետո քամել կիտրոնի հյութը: 10 պճեղ սխտորը ճզմել, տրորել շիլա դարձնել և խառնել կիտրոնի հյութին, ավելացնել 1 լ մեղր (հալեցրած): Խառնուրդը թողնել 10 օր մնա մութ, սառը տեղում: Ընդունել օրական 4 թեյի գդալ, ուտելուց առաջ:
  • Սխտոր.100 գ սխտորը ճզմել, վրան 1 բաժակ օղի ավելացնել, ինչպես նաև 25 մլ ակնամոմի լուծույթ (գնել դեղատնից) և 50 գ հալեցրած մեղր: Այս ամենը պահել 10 օր մութ տեղում: Ընդունել օրական 3 անգամ, 1-ական թեյի գդալ, ուտելուց առաջ:

 

Հարկ է հիշել, որ սրտի գործառույթի ցանկացած խանգարում չի կարելի անուշադրության մատնել: Բրադիկարդիայի, թեկուզ աննշան, դրսևորման դեպքում, անհրաժեշտ է դիմել բժշկի` առանց ինքնաբուժությամբ զբաղվելու: 

 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. sovetcik.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճառագայթային թերապիայի հետևանքները
Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել...

Բուժում Ուռուցքաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
2013-ին անվճար դեղերի ապահովվածությունը կմեծանա

ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության  ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...

Ուսումնասիրում են Հայաստանի փորձը
Ուսումնասիրում են Հայաստանի փորձը

 Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...

Գրիպ և սուր շնչառական վարակներ. Արձանագրվում է աճ

Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու...

Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի
Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի

Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց  Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...

Պատմության էջերից
Երգող-ապաքինող սկահակներ
Երգող-ապաքինող սկահակներ

Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ափոյան Վիկտոր Թադեվոսի
Ափոյան Վիկտոր Թադեվոսի

Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...

Պատմության էջերից
Մրսածությանը կօգնի նուռը
Մրսածությանը կօգնի նուռը

Մրսածության հիվանդությունների, գրիպի և ՍՇՎԻ-ների դեպքում հարկ է օգտագործել նուռ, չէ որ այն վիտամինային իսկական ռումբ է: Նռան մեջ պարունակվում են A, C, E, B1, B2 վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր, ինչպիսիք են երկաթը, կալիումը, կալցիումը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Վահանագեղձը հսկողության տակ է
Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր...

Ներզատաբանություն
Հոջկինի հիվանդություն` լիմֆոգրանուլեմատոզ
Հոջկինի հիվանդություն`  լիմֆոգրանուլեմատոզ

Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...

Ուռուցքաբանություն
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»

Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ...

Բժիշկներ
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն

Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ...

Բժիշկներ
Հիշողության լավացման մեթոդներ
Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...

Հիշողություն, հիշողության խանգարումներ
Առողջության գրավականը
Առողջության գրավականը

Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...

Հոգեկան առողջություն
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները

Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ